Փրկարարները դուրս են բերել Քասախի կիրճն ընկած 31-ամյա բնակչուհուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

աին

Ապրիլի 14-ին` ժամը 17:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավանք վանական համալիրի մոտակայքում գտնվող Քասախի կիրճը քաղաքացի է ընկել: Այս ասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները դուրս են բերել ձորից Վիոլետա Բ.-ին (ծնված 1989 թ.) և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ: