Ողբերգական վթար Կոտայքում. 2 վարորդները տեղում մահացել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 AA 831 համարանիշի և Lada Priora մակնիշի 36 MՍ 741 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ը հաղորդում է, որ  բախման հետևանքով 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են:

Մահացածների մարմինները ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը տեղափոխել է Հրազդան բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: