Դուք կատարում եք ֆանտաստիկ աշխատանք․Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

․

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին կորոնավիրուսի համավարակի այս օրերին կատարած աշխատանքի համար:

«Դուք կատարում եք ֆանտաստիկ աշխատանք` փրկելով մարդկային կյանքեր: Շնորհակալություն բուժաշխատողներին` նվիրվածության, խիզախության և ջանասեր աշխատանքի համար: Մենք ձեր կողքին ենք»,- այս մասին սոցցանցերի իր էջերում հրապարակած տեսանյութում ասել է Մխիթարյանը: