Զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկվել պանդոկի տնօրենն ու ևս չորս տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

զենքզինամթերք

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 28-ին Երևանի մի պանդոկից, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել պանդոկի տնօրենին և չորս տղամարդու: Տնօրենը հայտնել է, որ պանդոկում «Մակարով» գազային ատրճանակ է պահում և նշված վայրից դա ներկայացրել է:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: