Մեկական քննություն բուհ ընդունվելու համար․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Արայիկ Հարությունյան

Բոլոր մասնագիտություններով ընդունելության մեկ քննություն է լինելու: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս քայլը կապված է երկրում հայտարարված արտակարգ դրության հետ և արվում է հակահամաճարակային միջոցառումների շրջանակում, որպեսզի թույլ չտանք ավելորդ կուտակումներ։ Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնելու են 1-ական քննություն՝ ըստ իրենց ընտրած մասնագիտության։ Մենք կարծում ենք, որ միայն դպրոցական գնահատականներով պատկերն ամբողջական չէր լինի»,- նշեց Հարությունյանը։

Նախարարը հավելեց, որ այն դիմորդները, ովքեր նախապես հայտագրվել էին քննությունների համար և յուրաքանչյուրի համար վճարել էին 1500 դրամ, նրանց գումարները կվերադարձվեն։ Նրա խոսքով՝ կմնա միայն մեկ քննության համար կատարված վճարումը։

«Յուրաքանչյուր դիմորդ բավական ժամանակ ունի այդ մեկ քննությանը լիարժեք պատրաստվելու և մասնագիտության հարցում ճիշտ որոշում կայանցելու համար»,- նշեց Արայիկ Հարությունյանը: