Հայկ Մարությանն 1 մլն 800 հազարական դրամով պարգևատրել է փոխքաղաքապետին և խորհրդականին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News 

հասարակական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 1,8 մլն դրամով պարգևատրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին:

Կարգադրությունը քաղաքապետը ստորագրել է ապրիլի 20-ին:

Նշվում է, որ Հայկ Սարգսյանն ու Կարեն Համբարձումյանը պարգևատրվել են աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու համար։

«Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել դրամական պարգևատրմամբ 1800,0-հազարական /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին», - ասված է կարգադրության մեջ։