Վարակվածներից 8-ին միացված է արհեստական շնչառություն, 30-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

.

Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրներից 8-ին միացված է արհեստական շնչառություն, 80-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հարցին՝ մայիսի 14-ին վերջանում է արտակարգ դրությունը, հնարավո՞ր է այն երկարցվի, նա պատասխանել է. «Փաստ չէ, որ վերջանում է. 14-ից մի քանի օր առաջ որոշում կկայացվի երկարացնե՞լ, թե չէ»:

Թորոսյանը հավելել է՝ նույնիսկ սահմանափակումների ռեժիմը թեթև պահելով հնարավոր է արտակարգ դրության ռեժիմը պահպանվի: