Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News 

կորոնավիրուս

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին լրատվամիջոցներին ասել է  նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

«Մայիսի 13-ին է թեստը եղել, թեստի արդյունքները բացասական են: Նախարարի ինքնազգացողությունը լավ է, ուղղակի ինքնամեկուսացված են և՛ նախարարը, և՛ նախարարության այլ աշխատակիցներ»,- նշել է խոսնակը: