Իջեւանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News         

․

Մայիսի 29-ի առավոտյան ոստիկանության Իջեւանի բաժնում տեղեկացան գիշերը կատարված գողության մասին. խանութներից մեկի դուռը կոտրել ու գողացել էին վճարային տերմինալ: Խանութն Իջեւանի Արցախյան փողոցում էր:

Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Դեպքի վայրի զննությամբ ձեռք բերված փաստերը վկայում էին, որ հանցամիտները գողության են գնացել «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենայով:

Հունիսի 1-ին կասկածելի տրանսպորտային միջոցը Իջեւանում հայտնվեց քրեական հետախույզների տեսադաշտում: Իրավապահները սկսեցին հետապնդել: Պարզվեց` «Հունդաի Էլանտրան» պատկանում է Երեւանի Մինաս Ավետիսյան փողոցի 27-ամյա մի բնակչի, որին ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Իջեւանի բաժին:

Երեքով էին գործել: Ավելի ուշ պարզ դարձավ նաեւ գաղտնի հափշտակության մյուս մասնակիցների ինքնությունը: Իջեւանի Սպանդարյան եւ Մեհրաբյան փողոցների բնակիչներ էին, մեկը` 27, մյուսը` 29 տարեկան:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողները ներկայացան ոստիկանության Իջեւանի բաժին:

Նրանք տվել են խոստովանական բացատրություն:

Տերմինալը հայտնաբերվել է:

Կասկածյալները ձերբակալված են:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս