Թուրքիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն անցել է 171 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News       

կորոնավիրուս

Թուրքիայում հունիսի 8-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 39․361 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 989 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19 դեպք, իսկ ապաքինման 3.411 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 141.380 մարդ, իսկ 625 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 171․121, իսկ մահվան 4․711 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․377․954-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։   --0—ՄՀ