ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումային նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

․

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հեռախոսազրույց ունեցա նաև ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Շնորհավորեցի պրն Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ տեղեկատվություն փոխանակեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ»,- գրել է Միրզոյանը:

--0--ԱՀ