Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  4, 24 News 

ձերբակալություն

Հուլիսի 3-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գետափնյա փողոցից բաժին բերման է ենթարկվել Կարեն Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:  

--00—ՄՀ