Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհը բեռնատարների համար փակ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ բեռնատար ավտոմեքենաների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։ Վարորդներին հորդորվում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։