Բելառուսի վարչապետը նախապես է քվեարկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

վարչապետ

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն իր քաղաքացիական պարտքը կատարել է օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից մեկ օր շուտ: Վարչապետն ընտրատարածք է ժամանել կնոջ՝ Իրինայի, և երկու փոքր դուստրերի հետ:

Վարչապետը հայտնել է, որ որոշել է նախապես քվեարկել, քանի որ իր հագեցած օրակարգում «փոքրիկ դադար» է գտել:

Ավելի վաղ երկրի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին վաղաժամկետ քվեարկությունը կազմակերպվում է օգոստոսի 4-8: Քվեարկության հիմնական օրն օգոստոսի 9-ն է:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս