Գորիսում, Բերդ-Ճամբարակ ճանապարհին, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում  կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը:

Լոռու մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։