Շատ էլ գոհ եմ, որ Շահնազարյան Դավիթը մեր ցուցակի 3-րդ համարն է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գոհ է, որ Դավիթ Շահնազարյանն իրենց ցուցակի 3-րդ համարն է: Այդ մասին նա նշել է  Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ: 

«Նա մարդ է, որի համար ազգային արժեքները և ղարաբաղյան հարցում հայանպաստ լուծումը գերխնդիր է և շատ կարևոր է Դավիթ Շահնազարյանի խոսքը հասցնել մեր հանրությանը»,-ասել է Շարմազանովը, ապա հավելել, որ Շահնազարյանին 3-րդ հանրապետության հիմնադիրներից մեկն է համարում:

Մանրամասները՝ տեսանյութում։