ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը հավանաբար շուկա կմտնի 2020 թվականի վերջին։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով չինական աղբյուրին:
«Պատվաստանյութը, որի կլինիկական փորձարկումները սկսվել են ապրիլի վերջին, այժմ փորձարկումների վերջին փուլում է Արաբական Միացյալ Էմիրություններում»,- աղբյուրին հայտնել է «Sinopharm» պետական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լյու Ցզինժեն:
Պատվաստանյութի արդյունավետությունը փորձարկվել է կենդանիների վրա, այդ թվում՝ սպիտակ առնետների, մկների, խոզերի, նապաստակների:
Հիշեցնենք, վերջին տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 22 միլիոնը, մահացել է 778,222 մարդ:
--00—ԼՄ