Վերջին 1 օրում COVID-19-ից մահացել է 3 մարդ. նրանք եղել են 63, 69, 72 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

մահ

Սեպտեմբերի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44075 դեպք, որից 38631-ը՝ առողջացած, 884-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:

--00—ԼՄ