Վրաստանը երկարաձգել է կանոնավոր չվերթների սահմանափակումը մինչև հոկտեմբերի վերջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ջորջիան

Վրաստանի Քաղաքացիական ավիացիան հայտարարություն է տարածել, ըստ որի՝ իշխանությունները մինչ հոկտեմբերի 31 երկարաձգել են միջազգային կանոնավոր թռիչքների սահմանափակումները: 

Արգելքը չի վերաբերում միայն 3 ուղղությունների, չվերթներ կիրականացվեն դեպի Փարիզ, Մյունխեն և Ռիգա: Մի շարք ավիաընկերություններ էլ, այդ թվում՝ Georgian Airways-ը, իրականացնում են կառավարության հետ համաձայնեցված չարտերային թռիչքներ դեպի Ամստերդամ, Բեռլին, Փարիզ, Վիեննա, Ստամբուլ, Կիև, Մինսկ և Թել Ավիվ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս