Դիմակ չկրելու համար կնոջը բերման ենթարկելու միջադեպով ծառայողական քննություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը:

Հիշեցնենք, որ, ըստ սոցկայքերում շրջանառվող տեսանյութի, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում հրմշտոց, քաշքշոց ու կռիվ էր եղել: Մի քանի ոստիկաններ մի կնոջ էին փորձում բերման ենթարկել դիմակի համար, մինչդեռ վերջինս պնդել էր, թե ինքը դիմակ կրել է:

Ոստիկանները, կնոջ թևից բռնած, փորձել են բերման ենթարկել, նա էլ ասել է, որ թևը կոտրված է։ Խառնաշփոթի մեջ կինը փորձել է փախուստի դիմել։ Ավելի ուշ ոստիկանները նրան, այնուամենայնիվ, բերման են ենթարկել:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս