Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Լոս Անջելեսի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Twitter-ի միկրոբլոգում գրել է. «Լոս Անջելեսը հպարտ է՝ լինելու հայկական ամենամեծ սփյուռքի տունը։ Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։

Կոչ եմ անում Վոշինգթոնի մեր առաջնորդներին վարել հետևողական և խստապահանջ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն բերելու համար:

Թուրքիան պետք է դուրս գա»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր է շարունակում մղել հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։--00—ԼՄ