Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ձեր խոսքը պահելու համար․ Լոս Անջելեսի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

․

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գերսեթին տեսաուղերձ է հղել` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:

«Նախագահ Բայդեն, դուք հարգել եք ահաբեկչության և բռնության արշավում գողացված 1.5 միլիոն հոգիների հիշատակը և վերահաստատել եք մեր ազգի նվիրվածությունը արդարությանը:

Ես այնքան հպարտ եմ, որ իմ քաղաքը` Լոս Անջելեսը, տունն է աշխարհում ամենամեծ հայկական բնակչություններից մեկի համար: Ամերիկահայերը մեր հարևաններն են, մեր ընկերներն են: Նրանք` մենք ենք: Բայց մենք չենք կարող մոռանալ, թե հայերը առաջին հերթին ինչ պատճառով են եկել այստեղ` գրպանների փոքր պարունակությամբ և իրենց անունով փոքր ունեցվածքով:

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ձեր խոսքը պահելու համար։ Ես այսօր կանգնած եմ ձեր կողքին: Ամերիկահայերի և արդարության աշխարհի չեմպիոնների հետ, որոնք պարտավորվում են համարձակորեն գործել` առաջնորդվելով 2 սրբազան բառերով. այլևս երբեք»,-իր տեսաուղերձումնշել է քաղաքապետը:  

--00--ԱՀ