Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, հայտնել է, որ այսօրվանից կամավորագրվում է Հայրենիքի պաշտպանության գործին։

«Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից։

Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, այս ընթացքում եղել եմ էջմիածնեցի բոլոր քաջ նահատակների հոգեհանգիստներին, կիսել նրանց կանանց, մայրերի ու քույրերի վիշտը և դրանից հետո ամեն անգամ մեղքի զգացումով մտել փափուկ անկողին: Ես տեսել եմ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած 18 տարեկան զինվորների և ինքս իմ ուժերի ներածին չափով իմ պարտքն ունեմ նրանց առաջ:

Այժմ ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, կոչ եմ անում էջմիածնեցի տղամարդկանց՝ այս պահից զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ Հայրենիքի պաշտպանությանը:

ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԵՆՑ ՎԱՂԸ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ: Մանրամասներին կտեղեկանաք, երբ գաք քաղաքապետարան կամավորագրվելու»,- հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

--00--ԱՀ