Թուրքիայի ամենաերիտասարդ կին քաղաքապետը 22 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Screenshot_2

Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Չանաքքալե նահանգի Ենիջե շրջանի Քալքըմ քաղաքի քաղաքապետ է ընտրվել 22 ամյա Զեյնեփ Չելիքը։

Չելիքը ընտրությանը մասնակցել է որպես անկախ թեկանծու։Հաղթելով քաղաքապետի ընտրություններում՝ Չելիքը դարձել է Թուրքիայի ամենաերիտասարդ կին քաղաքապետը։

Նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու հաար և նշել․ «Ես ձեզ արժանի կլինեմ՝ իմանալով, որ իմ պարտքն է արժանի ծառայություն մատուցել Քալքըմին և գնահատել մեր ժողովրդին հաջորդ 5 տարվա ամեն օրը»։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ