Կանադայի խորհրդարանի անդամն Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Կանադա

Կանադայի խորհրդարանի նիստի ժամանակ Կանադայի Վերին Պալատի նախկին խոսնակ Լեո Հուսաքոսը խորհրդարանի քննարկմանն է հանձնելու իր հեղինակած բանաձևը, համաձայն որի՝ առաջարկվում է ճանաչել Արցախի անկախությունը:

Բանաձևով խորհրդարանականը պահանջում է նաև Կանադայի կառավարությունից դատապարտել թուրք-ադրբեջանական զինված հարձակումն Արցախի վրա:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս