Սամվել Բաբայանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News

Սամվել բաբայան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սամվել Անդրանիկի Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սիրան Հայկի Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

--00--ԱԹ