Արցախում ՀՀ-ի ձախողման պատճառը Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անճարակություն էր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Ալբերտ

Greek City Times պարբերականն անդրադարձել է արցախյան պատերազմին և դրա ելքի մասով որպես անհաջողության հիմնական պատճառ նշել Նիկոլ Փաշինյանի «ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությունը»:

Ըստ հոդվածագրի՝ Փաշինյանը հայերի և ադրբեջանցիների պայքարն անվանել է «գոյության կռիվ», մինչդեռ Հայաստանն ամբողջ ուժերով չի մասնակցել մարտական գործողություններին, որպես ապացույց նշել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի վկայությունները:

Ըստ աղբյուրի՝ 200 000 ակտիվ պահեստազորային այդպես էլ չի մասնակցել պատերազմին, և չնայած կառավարությունն ու զինվորականները հայկական սփյուռքին կոչ էին անում կռվել Ղարաբաղում, կամավորներին ցուցակագրել են և տեղեկացրել, որ նրանց օգնությանը կդիմեն ըստ իրավիճակի անհրաժեշտության: 

«Հարց է առաջանում, թե ինչու պետք է Երևանն անհանգստանար Հունաստանի համար պոտենցիալ դիվանագիտական խնդիրներ առաջացնելով, երբ Արցախը լքվել էր Արևմուտքի կողմից, երբ Հայաստանը պետք է օգտագործեր օգնության ցանկացած առաջարկ՝ հաշվի առնելով նաև այն, որ Թուրքիան ակտիվորեն օգնում էր Ադրբեջանին: Դրա փոխարեն կամավորներին տեղափոխել էին սպասման ռեժիմ, «Իսկանդերները» շատ քիչ էին օգտագործվում, իսկ ՀՕՊ համակարգերը գրեթե չեն մասնակցել պատերազմին»,-գրում է հոդվածագիրը, ապա հավելում, որ Փաշինյանի աշխարհաքաղաքական սխալն այն էր, որ նա ցանկանում էր Հայաստանը վերածել արևմտյան ոճի լիբերալ պետության՝ լինելով թշնամիներով շրջապատված և հեռու գտնվելով ԵՄ-ից:

«Այդ անմտությունը պարզ երևաց պատերազմը սկսվելիս և դրա ընթացքում, երբ Արևմուտքը, հռետորական համակրանքներ հայտնելուց բացի, ոչինչ չարեց»,-գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Արցախը պաշտպանելու անկարողության պատճառով միջամտեց Ռուսաստանը այն դեպքում, երբ Փաշինյանը շրջված էր դեպի Արևմուտք և իր վարչակազմում կուտակում էր ռուսաֆոբական Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող անդամների:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս