Ովքեր էին թիմին միայնակ թողած պատգամավորները. երեկվա նիստի նկարագիրը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

աժ նիստ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով վերջիններս առաջարկում էին վերացնել Հայաստանում դեռեւս սեպտեմբերի 26-ից հայտարարված ռազմական դրությունը: Նախագծի քննարկումը տեւեց յոթ ժամից ավելի, սակայն, ի վերջո, այն մերժվեց, քանի որ խորհրդարանական ամենամեծ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը դեմ էր այդ նախագծին:

Քվեարկության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը՝ կողմ – 36, դեմ – 56, ձեռնպահ – 2: Ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էին Արփի Դավոյանն ու Գոռ Երանյանը. վերջինս նոր պատգամավորներից է: Նկատենք, որ նիստում շատ էին բացակաները եւ չքվեարկած պատգամավորները, չեն քվեարկել Սոֆյա Հովսեփյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը, Մարիա Կարապետյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Համազասպ Դանիելյանը, Սոս Ավետիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ռուստամ Բաքոյանը, Նիկոլայ Բաղդասարյանը:

Ընդ որում, նրանցից շատերը ելույթներ էին ունեցել եւ մանրամասնել, թե ինչու չպետք է հանվի ռազմական դրությունը, սակայն արդյունքում այդպես էլ չմասնակցեցին քվեարկությանը՝ թիմին թողելով միայնակ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս