Սասուն Միքայելյանը միայնակ է մնացել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Սասուն Միքայելյան

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ղեկավարած կառույցում, կարելի է ասել, միայնակ է մնացել։ Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո հին ԵԿՄ- ականները երես են թեքել իշխանություններից եւ համարում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։ «Միքայելյանի եւ իշխանության հենարանը մնացել են Սափեյանները եւ Արամ Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը»,- ասաց մեր աղբյուրը։

Սասուն Միքայելյանը փորձում է հավաքներ կազմակերպել, խրոխտ ելույթներ ունենալ, թեեւ նրա կողքին, լավագույն դեպքում, 40-50 մարդ է մնացել։ Իսկ երեկ էլ Միքայելյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ում նոր՝ երիտասարդ մարդկանց են հավաքագրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ