Քոչարյանի փաստաբանները միացել են բողոքի ակցիաներին․ դատական նիստը տեղափոխվել է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միացել է ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին և չի ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած դատական նիստին։ 

Ավելի ուշ դատարանի աշխատակազմից տեղեկացրել են, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է 2021 թ. հունվարի 19-ին, ժամը 13:00-ին։

  --00—ՄՀ