Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

Բայրամյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բայրամյանը լավագույնն է հռչակվել փորձագետների և երկրպագուների քվեարկության արդյունքում:

Հայ կիսապաշտպանը «Ռոստովի» կազմում նոյեմբեր ամսվա ընթացքում 2 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Բայրամյանը ակումբի կազմում մասնակցել է 13 խաղի: Այժմ «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում 16-րդն է և ունի 29 միավոր:

 --00—ՄՀ