Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է․ տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

մառախուղ

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի Գորիս-Կապան (մառախուղ է) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

 --00—ՄՀ