Գորիս-Կապան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ է, Քարի լիճ տանող ճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Լոռու և Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած քաղաքների, Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի, Անիի, Ախուրյանի տարածաշրջաններում, Գյումրի, Արթիկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։

--00—ԼՄ