Անհետ կորած զինվորների ծնողները կոտրեցին ՊՆ-ի դուռը և ներս մտել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

11

Անհետ կորած զինվորների ծնողները, որոնք ակցիա էին իրականացնում ՊՆ-ի դիմաց, կոտրել են ՊՆ-ի դուռն ու փորձել մտնել գերատեսչության վարչական շենք։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Ըստ աղբյուրի՝ անհետ կորած զինծառայողներին հաջողվել է դարպասներից անցնել ու մտնել ՊՆ վարչական շենքի բակ։ Այս պահին նրանք վարչական շենքի մոտ են։

Հիշեցնենք, անհետ կորածների ծնողները մի քանի օր է, ինչ ակցիա են անում ՀՀ ՊՆ-ի դիմաց՝ պահանջելով տեղեկություն տրամադրել իրենց հարազատների մասին:

Նշենք նաև, որ հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան ադրբեջանցիները Հադրութի անտառներում հայտնաբերել են մոտ 1 ամիս թաքնված հայ զինվորներին, որոնց մի մասին, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, սպանել են, մյուսներին՝ գերեվարել։ 

--00—ԼՄ