Այսօր վերջին հրաժեշտը կտանք «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին․ Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

հասարակական

«Այսօր վերջին հրաժեշտը կտանք «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին: Սրտի կսկիծով գլուխ եմ խոնարհում նրա աճյունի և բոլոր հարազատների առաջ: Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել նրան, բայց այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում»,-այս մասին գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 

«Սիրելի ՛ Մենուա

Քո և Հայրենական այս պատերազմին մասնակցած մեր հազարավոր տղաների նվիրումն ու կատարած սխրանքները միշտ կուղեկցեն ապրողներիս ու գալիք սերունդներին՝ որպես սրբազան պատգամ: Բոլորս մեծ դաս պետք է քաղենք Հայրենիքն անմնացորդ սիրելու ձեր օրինակից՝ ունեցածը վերարժևորելու, փայփայելու և մեր ժառանգներին փոխանցելու առումով:

Ննջիր խաղաղությամբ…»,-գրել է Արցախի նախագահը։

--0--ԿԿ