Կային ժամանակներ, երբ գեներալներին չէին վարկաբեկում. ննջիր խաղաղությամբ, Արցախի՛ հերոս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Կային ժամանակներ, երբ ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետության գերակայություն էր։ Երբ գեներալներին չէին վարկաբեկում։ Երբ մենք հաղթանակած էինք։

Երբ ՊՆ-ի, ԵՐԿՐԱՊԱՀԻ-ի հետ միասին էինք աշխատում սերունդների մոտ Հայրենիքի նկատմամբ սերը ամրացնելու համար։

... Գեներալ Մանվելը դարձավ այս անհայրենիք եւ ստահակ ռեժիմի զոհը։ Եւ ֆիզիկական, եւ հոգեբանական, եւ կյանքի գործի իմաստով։

Ննջի՛ր խաղաղությամբ, Արցախի՛ հերոս»։

Նշենք, որ 63 տարեկան հասակում մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը: Չնայած առողջական խնդիրներին՝ նա օրերս մեկնել էր Արցախ, սակայն վիճակը վատարացել էր, և ստիպված էին եղել ռեանոմոբիլով տեղափոխել Երևան:

--00—ԼՄ