Մահացել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

մանվել

Մահացել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկի նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Այդ մասին 24News-ին ասել է նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Մանվել Գրիգորյանը կալանավարովել է 2018 թվականի հունիսին: Նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Կալանավայրում նրա առողջական վիճակը վատաթարացել է: Նա մի քանի անգամ հոսպիտալացվել է: 2020 թվականին, հաշվի առնելով նրա առողջության անհամատեղելիությունը կալանավայրի պայմանների հետ, Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել:

Պատերազմի օրերին, չնայած առողջական վիճակին, նա Արցախում էր, սակայն օրերս նրան ռեանոմոբիլով տեղափոխել են Հայաստան:

 

Կենսագրություն

Գեներալ Մանվել Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում:

1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998թ. ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացը։

1988 թվականից մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1992թ. նշանակվել է  ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար:

1992-1993թթ. եղել է Էջմիածնի  կամավորական գումարտակի հրամանատար՝ կապիտանի, ապա` մայորի կոչումով: 1993թ. նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ):

1992-1996 թվականներin exel 1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։

1994թ. ստացել է գնդապետի կոչում։

1996-2000 թթ. գեներալ-մայորի կոչումով եղել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։

2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։

2000-2008 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ մարտական պատրաստության գծով:

2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանը ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։

2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։

1992թ. ընտրվել  է ԼՂՀ Գերագույն խորհրդի  պատգամավոր:

1999 թվականից ՀՀ ԵԿՄ վարչության նախագահն է:

Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (1994թ., ՀՀ),  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (1994թ., ԼՂՀ), «Ոսկե արծիվ» (2000թ., ԼՂՀ), «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (2002թ., ԵԿՄ), «Ներսես Շնորհալի» (2003թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին) շքանշաններով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2003թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2015թ.): Արժանացել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչման (2000թ.), Էջմիածին, Արմավիր եւ ԼՂՀ Մարտակերտ ու Հադրութ քաղաքների «Պատվավոր քաղաքացի» կոչման:

2012-2017 թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: Անկուսակցական:

2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի 8 զավակ:

--00—ԼՄ