ՀՀ ոստիկանությունում ԱՄՆ իրավապահների հետ հանդիպմանը քննարկվել են բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

իրավապահներ

Հունվարի 25-ին ՀՀ ոստիկանությունում էր ԱՄՆ իրավապահների պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող այցի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ՀՀ ոստիկանության արդիականացմանն ուղղված բարեփոխումները, կարևորվեց միջազգային փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը, իրականացվեց փորձի փոխանակում՝ ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացման և հմտությունների կատարելագործման նպատակով:

Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս