Ջալալ Հարությունյանը պնդել է, որ իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

հասարակական

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դեմ մահափարձի փաստի առիթով։

Mediaport տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում է կասկածում՝ ասելով զարմացած է, որ մինչև հիմա չեն կարողանում գտնել։ 

Նա պնդել է, որ իր տեղաշարժի կոորդինատները, թե ինքն ուր ու ինչ մեքենայով է տեղաշարժում,  ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ։

Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել:

Ւստ աբյուրի, կա վարկած, որ եղել է բաց կապով Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։

--0--ԿԿ