Քոչարյանը փետրվարի 3-8-ը կկարողանա մեկնել ՀՀ-ից․ մեզ հայտնի չէ՝ ինչու է ուզում մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից փետրվարի 8-ը մեկնել Հայաստանից։

Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը հայտարարեց՝ ինչու դատախազությանը տեղյակ չի պահվել այս մասին։

«Մեզ հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի՞ հիման վրա է թույլատրվում մեկնել Հայաստանից, ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞վ է որոշվում մեկնելու ու վերադառնալու ժամանակահատվածը, մենք այդ մասին պետք է տեղեկացված լինենք», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։

--0--ԿԿ