«Աէրոֆլոտը» վերսկսում է կանոնավոր չվերթները դեպի Հայաստան և մի քանի այլ երկրներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News 

Աէորֆլոտ

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները Մոսկվայից դեպի Երևան (Հայաստան), Ալմաթի (Ղազախստան), Բաքու (Ադրբեջան), և Դելի (Հնդկաստան): Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդակցությունը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ռուսական խոշորագույն ավիաընկերությունը մեծացնում է թռիչքների հաճախականությունը դեպի Նուր Սուլթան (Ղազախստան), Մինսկ (Բելառուս), Բիշքեկ (Ղրղզստան) և Կահիրե (Եգիպտոս), ինչպես նաև չվերթներ է բացում Սանկտ Պետերբուրգ-Մինսկ ուղղությամբ:

 --00—ՄՀ