5-րդ զորամիավորումում փետրվարի 9-ին կայացել է զինծառայողների պարգևատրման արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

5-րդ զորամիավորումում փետրվարի 9-ին կայացել է զինծառայողների պարգևատրման արարողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին արիության և բարձր մարտունակության համար, հույս  հայտնել, որ նրանք այսուհետ ևս շարունակելու են նվիրումով ծառայել Հայոց բանակին և հայրենիքին։

նկար

--00—ԼՄ