Ընդդիմադիր և «չեզոք» քաղաքապետերն ու համայնքապետերը պաշտոնանկ կարվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

հասարակական

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջիկայում  ընդդիմադիր և «չեզոք» հայացքներ ունեցող գրեթե  բոլոր քաղաքապետերն ու համայնքապետերը պաշտոնանկ կարվեն։

Դավաճան թրքահպատակները հիմա էլ ուզում են ՏԻՄ-երը ուզուրպացնել՝ ընդունելով նոր որոշում,  համաձայն որի՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքապետի և ավագանու ընտրություն չի անցկացվում, վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը`  գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը:

Այսինքն, հաշվի առնելով, որ համայնքի  ղեկավարների և ավագանիների լիազորությունները վաղուց ավարտվել են , և այս չարաբաստիկ իշխանությունների պատճառով նոր ընտրություններ տեղի չեն ունեցել՝ թրքասերները ցանկանում են առանց ընտրությունների  յուրայիններին նշանակել քաղաքապետեր և համայնքապետեր, իսկ ընտրությունները հետաձգել անորոշ ժամանակով։ Իշխանության յուրացման շրջանակներում՝ մի շարք քաղաքապետերի,  համայնքապետերի և 《հպարտ》քաղաքացիների լռության ներքո երկրում ևս մեկ քայլով  ամրապնդվում է նիկոլյան դիկտատուրան՝ իր դառը հետևանքներով հանդերձ։

Առաջիկայում  ընդդիմադիր և «չեզոք»հայացքներ ունեցող գրեթե  բոլոր քաղաքապետերն ու համայնքապետերը պաշտոնանկ կարվեն։

Դմփ, դմփ, հու՜»։

--0--ԿԿ