Փայլանը Թուրքիայի՝ 2019 թ․-ի բյուջեի մասին 333 րոպե ելույթ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail
Gazeteduvar.com.tr լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դարձել է 2019 թվականի բյուջեի շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ ամենաերկար ելույթ ունեցած պատգամավորը։ Փայլանի ելույթը տևել է 333 րոպե:

Քննարկումների ժամանակ Կարո Փայլանը նաև անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Նա նաև ընդգծել էր, որ Հայաստանի ու Վրաստանի հետ համատեղ նախագծերի շնորհիվ Թուրքիայի իշխանությունները կարող են Վանի օդանավակայանը դարձնել մեծությամբ երկրորդը Թուրքիայում: