Այն, ինչ այսօր կատարվում է հրապարակում, այլ եզրահանգման հնարավորություն չի թողնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

սենոր

Մարդ ինչքան պետք է անուղեղ և մորթապաշտ լինի, որ հանուն իր նեղանձնական շահի խաղա մի ողջ բիբիլիական ազգի ճակատագրի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ հաջորդը՝ ինչպիսի մարդ պետք է լինել, որ հանուն մի անուղեղ մորթապաշտի նեղանձնական շահի պատրաստ լինի հարցականի տակ դնել իր երկրի գոյությունը... Միթե հայն ընդունակ է այսքան իջնել ինքն իրենից... Չեմ ուզում հավատալ, բայց ստիպված եմ, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է Երևանի գլխավոր հրապարակում, այլ եզրահանգման հնարավորություն չի թողնում»:

--00--ԱՀ