Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ամերիկյան առեւտրի պալատի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Եվրոպական տնտեսական միություն  ինտեգրացիայի մարտահրավերներ» համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) 2019թ․ իր գործունեության մեջ նախապատվությունը կտա ԵՏՄ երկրների ազգային կառավարությունների հետ համատեղ համաձայնեցված քաղաքականությանը, որի հիմքում օրենսդրության ներդաշնակությունն է։

«Գլոբալիզացիայից ժամանակավորապես հեռանալու հետ մեկտեղ տեղի է ունենում տարածաշրջանային միությունների դերի ուժեղացում: 2018թ․ ԵՏՀ-ի հիմնական խնդիրը եղել է այն արգելքների, սահմանափակումների հաղթահարումը, որոնք խանգարում են ԵՏՄ ընդհանուր շուկաների ձեւավորմանը»,- նշել է Տիգրան Սարգսյանը և հավելել.

Քանի որ հին արգելքների տեղը նորերն են գալիս, ԵՏՀ-ն վերաձեւակերպել է հաջորդ տարվա խնդիրը։ 2019թ․ նախապատվությունը կտրվի Միության երկրներում համաձայնեցված քաղաքականության անցկացմանը, որի հիմքում օրենսդրության ներդաշնակությունն է։

«Առանց բիզնես-հանրության հետ շփումների մեր աշխատանքը արդյունավետ չի լինի։ ԵՏՀ առաջնային խնդիրը ԵՏՄ-ում բիզնեսի վարման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է»,- ամփոփել է Տիգրան Սարգսյանը։

Ըստ Ռուսաստանում Ամերիկյան առեւտրային պալատի նախագահ Ալեքսիս Ռոդզյանկոն ԱԱՊ-ն ԵՏՀ-ի հետ կառուցողական երկխոսություն է հաստատել։

«Մեր փորձը վկայում է այն մասին, որ մենք, իրոք, Եվրամիության հետ գործընկերներ ենք։ Մենք հավատում ենք, որ ապրանքների արագ տեղաշարժը օգտակար է ինչպես բիզնեսի, այնպես էլ կառավարությունների համար»,- ասել է նա։