ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականի հետ քննարկել ռազմագերիների հարցով քայլերի հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 13,  24News  

ԱՄՆ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 12-ին հեռախոսազանգ ունեցավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ, այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծեց հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։

Զրուցակիցները քննարկեցին ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։

--00—ՄՀ