Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News    

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր։ Նա խախտել է բոլոր կարմիր գծերը, անգամ ԱԱԾ է ուղարկել վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի մոտ, որ ճնշեն, եւ նա չկասեցնի ԳՇ պետի ազատման հրամանը։

Բայց դատավորը որոշումը կայացրեց։ Այդ մասին վարչապետին զեկուցել են նախօրեի ուշ երեկոյան։ Նա այնքան է վրդովվել, որ կորցրել է ինքնատիրապետումը, նստել է իրեն սպասարկող մեքենան եւ կարգադրել քշել։

Վարչապետի շքախումբը կեսգիշերն անց՝ 1։30-ի սահմաններում սկսել է պտտվել Մաշտոցի պողոտայով՝ վեր ու վար։ Առավոտյան նրա աշխատակազմը խայտառակ հայտարարություն տարածեց, որ չեն կատարելու դատարանի որոշումը, իսկ «ուսապարկերը» սկսեցին դատապարտել դատավորին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ