Նախկինները մի ղալլաթից առաջ մտածում էին, նորերը թքած ունեն` աղմուկ կբարձրանա՞, թե՞ չէ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

«ARTՊոլիտիկը» զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն` Արմեն Մարտիրոսյանի հետ: Արմեն Մարտիրոսյանը կարծում է՝  հրատարակչական գործը Հայաստանում մեծ խնդիրներ ունի։

«Հեղափոխությունը հրատարակչական ոլորտի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ»,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ բոլոր հեղափոխությունից հետո ևս  մշակույթի նախարարությունը խոչընդոտ է առաջացնում հրտարակիչ-գրող հարաբերություններում:

Մարտիրոսյանը կարծում է, որ մի շարք նախարարությունների թվում հարկավոր է կրճատել նաև մշակույթի նախարարությունը: Ինչ վերաբերում է կրճատումների արդյունքում առաջացած գործազրկությանն ու դժգոհության ալիքին, ապա դժգոհությունը կփոշիացվի, եթե այն արդարացի լինի:

Ըստ հրատարակչի՝ հիմա մեզ հարկավոր է, որ համապատասխան եղանակներով պատժվեն այն կուսակցությունները, որոնք իրականացրել են Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը, Երևանի կենտրոնում ապօրինի սեփականաշնորհումը: