«Ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է»․ Փաշինյանը՝ զբոսաշրջության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է վիճակագրություն զբոսաշրջիկների՝ դեպի Հայաստան հոսքի ավելացման մասին և հրապարակել թեմայի մասին www.iz.ru-ի հոդված։ Գրառումը՝ ստորև․

«Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով:

Եվ ընդհանրապես ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ:

Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը եւ ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»: